Սնունդ և միկրոբիոմ

Արագ սննդի (Fast food) ազդեցությունը միկրոբիոմի վրա. թաքնված վտանգներ

By Microbiome Armenia

Արագ սնունդը (Fast food) ժամանակակից կյանքի ամենատարածված սովորույթներից է, քանի որ այն արագ, հասանելի, համեղ և մատչելի է։ Շաուրմա, բուրգեր, կարտոֆիլի ֆրի, տապակած հավ, պիցցա և գազավորված ըմպելիքները շատերի համար պարզապես հաճույք աղբյուր են։ Սակայն, երբ արագ սնունդը դառնում է կենսակերպ, այն սկսում է բացասաբար անդրադառնալ քաշի, նյութափոխանակության, որովայնի շրջանում ճարպի կուտակման և սրտանոթային համակարգի, ինչպես նաև աղիքային միկրոբիոմի վրա։

2025 թվականին The American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված լայնածավալ հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 10,000 մարդ, հաստատում է, որ տապակած սնունդը ունի վնասակար ազդեցություն` միկրոբիոմի, նյութափոխանակության և որոշ հիվանդությունների ռիսկի վրա։

Fast Food-ի «մատնահետքը». ի՞նչ է իրականում կատարվում մեր օրգանիզմում

Շատերը կարծում են, որ արագ սնունդը վնասակար է միայն ավելորդ կալորիաների պատճառով։ Սակայն 2025 թվականի գիտական թարմ բացահայտումը ցույց է տալիս շատ ավելի վտանգավոր մի պատկեր։ Տտապակած սնունդը մեր օրգանիզմում թողնում է յուրահատուկ «մանրէային հետք»։ Գիտնականները պարզել են, որ գոյություն ունեն 25 տեսակի մանրէներ, որոնց վիճակը կտրուկ փոխվում է ֆասթֆուդ ուտելուց հետո։ Նրանք ստեղծել են հատուկ ցուցիչ (ինդեքս), որով պարզում են, թե որքանով է տապակած սնունդը վնասել աղիքային միկրոբիոմին։

Սա վտանգավոր է, քանի որ «մանրէային հետքը» ուղղակիորեն կապված է որովայնի շրջանում կուտակվող ամենավտանգավոր ճարպի հետ։ Սա նշանակում է, որ.

  • Արագ սնունդը ոչ թե պարզապես քաշ է ավելացնում, այլ «վերադասավորում» է ձեր միկրոբիոմի կազմը։
  • Միկրոբոիմի «սխալ կազմը» բերում է նյութափոխանակության խանգարման և քրոնիկ բորբոքումների։

Հետևաբար, արագ սնունդը մեզ վնասում է ոչ միայն այն պատճառով, որ այն «շատ է», այլ որովհետև այն ներսից փոխում է մեր կենսաբանական կազմը։

Ինչո՞վ է վտանգավոր «արագ» ճարպը

Հետազոտության տվյալները փաստում են, որ տապակած սննդի հետևանքով փոփոխված միկրոբիոմն ուղղակիորեն կապված է որովայնի ճարպակալման հետ։

Սա կարևոր է, քանի որ որովայնային ճարպը պարզապես կոսմետիկ խնդիր չէ, այլ նյութափոխանակորեն ակտիվ հյուսվածք, որը արտազատում է նյութեր, որոնք առաջացնում են՝

  • Ցածր աստիճանի քրոնիկ բորբոքում, որը մաշում է օրգանիզմը ներսից։
  • Ինսուլինակայունություն և 2-րդ տիպի շաքարախտի վտանգ։
  • Լյարդի ճարպակալում և սրտանոթային լուրջ բարդություններ։
Որովայնային տիպի ճարպակալում

Որովայնի ճարպակալում

Հետազոտության հեղինակները շեշտում են. տապակած սննդի ազդեցությամբ ձևավորված միկրոբիոմը դառնում է յուրատեսակ «միջնորդ», որն արագացնում է ճարպի կուտակումը ներքին օրգանների շուրջ և բարձրացնում կարդիոմետաբոլիկ հիվանդությունների ռիսկը։

Ինչու՞ է տապակած սնունդը հատկապես խնդրահարույց

Տապակման ժամանակ սննդի մեջ կարող են առաջանալ միացություններ, որոնք տարբերվում են բնական եփված կամ շոգեխաշած սննդից։ Բարձր ջերմաստիճանը փոխում է ճարպերի կառուցվածքը, կարող է առաջացնել օքսիդացված լիպիդներ և այլ նյութեր, որոնք ազդում են աղիքային միջավայրի վրա։

Բացի դրանից, fast food-ը հաճախ համադրվում է այլ գործոնների հետ՝ քաղցր ըմպելիքներ, մեծ չափաբաժիններ, քիչ բանջարեղեն, քիչ բջջանյութ և նստակյաց ապրելակերպ։ Այս համադրությունն էլ ավելի է ծանրացնում միկրոբիոմի և նյութափոխանակության աշխատանքը։

Ֆասթֆուդն ու հոգնածությունը

Շատ մարդիկ fast food-ից հետո զգում են ծանրություն, քնկոտություն կամ էներգիայի անկում։ Դա կարող է կապված լինել արյան շաքարի արագ բարձրացման և անկման, ճարպի մեծ քանակի, աղի բարձր պարունակության և մարսողական համակարգի ծանրաբեռնվածության հետ։

Բայց այստեղ կա նաև միկրոբիոմի գործոնը։ Աղիքային բակտերիաները մասնակցում են նյութերի արտադրությանը, որոնք կարող են ազդել էներգիայի, ախորժակի և նույնիսկ տրամադրության վրա։ Երբ սննդակարգը խախտում է այդ հավասարակշռությունը, օրգանիզմը կարող է արձագանքել ոչ միայն մարսողական գանգատներով, այլ նաև ընդհանուր հոգնածությամբ։

Արդյո՞ք մեկ բուրգերը վտանգավոր է

Ոչ։ Մեկ բուրգերը կամ երբեմն ֆրի ուտելը ինքնին աղետ չէ։ Խնդիրը հաճախականությունն է և սննդակարգի ընդհանուր պատկերը։

Եթե fast food-ը հազվադեպ հաճույք է, իսկ մարդու հիմնական սննդակարգը հարուստ է բանջարեղենով, բջջանյութով, որակյալ սպիտակուցով, բնական մթերքներով և ջրով, ապա օրգանիզմը շատ ավելի լավ է պահպանում հավասարակշռությունը։

Բայց եթե նման սնունդը դառնում է շաբաթական մի քանի անգամ, ապա միկրոբիոմը, նյութափոխանակությունը և ճարպի կուտակման ձևը կարող են աստիճանաբար փոխվել։

Իսկ ի՞նչ կապ ունի սա Հայաստանի հետ

Հայաստանում fast food-ը վաղուց դարձել է քաղաքային կյանքի, ուսանողական առօրյայի և արագ սնվելու մշակույթի մաս։ Սա հատկապես կարևոր է, որովհետև Հայաստանում արդեն կան ավելորդ քաշի և ճարպակալման մտահոգիչ ցուցանիշներ։ Global Nutrition Report-ի տվյալներով՝ Հայաստանում մեծահասակ կանանց 25.6%-ը և տղամարդկանց 19.4%-ը ունեն ճարպակալում։

Դեռահասների շրջանում նույնպես fast food-ի օգտագործումը նկատելի է։ HBSC-ի տվյալներով՝ 11–15 տարեկանների 18%-ը և 17 տարեկանների 23%-ը fast food է օգտագործում առնվազն շաբաթը մեկ անգամ, իսկ Երևանում 17 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 31%-ի։

Սա նշանակում է, որ fast food-ի և միկրոբիոմի թեման Հայաստանի համար էլ կարևոր է։ Խոսքը միայն կալորիաների մասին չէ, այլ նաև այն մասին, թե ինչպես են քաղաքային սննդային սովորությունները աստիճանաբար ազդում աղիքային միկրոբիոմի, որովայնային ճարպի, նյութափոխանակության և երկարաժամկետ առողջության վրա։

Ինչպե՞ս նվազեցնել վտանգը

Խոսքը ծայրահեղ արգելքի մասին չէ, այլ փոքր և կայուն փոփոխությունների, որոնք են՝

  • տապակած ուտեստների հաճախականությունը նվազեցնել,
  • քաղցր գազավորված ըմպելիքը փոխարինել ջրով,
  • ֆրիի փոխարեն երբեմն ընտրել աղցան կամ բանջարեղենային հավելում,
  • սննդակարգում ավելացնել բջջանյութ,
  • ընտրել ավելի պարզ և քիչ մշակված սնունդ,
  • ուշադրություն դարձնել քնին և ֆիզիկական ակտիվությանը։

Միկրոբիոմը սիրում է բազմազանություն։ Բանջարեղենը, մրգերը, հատիկեղենը, ընկույզները, սերմերը, վարսակը և ֆերմենտացված մթերքները կարող են աջակցել օգտակար մանրէների աճին։

Որոշ դեպքերում միկրոբիոմի աջակցությունը կարող է ներառել նաև պրոբիոտիկներ և մասնագիտացված մոտեցումներ։ Օրինակ՝ տղամարդկանց առողջության աջակցության համար ստեղծված BiomoCare for Men-ը մշակված է միկրոբիոմի և ներքին հավասարակշռության աջակցման գաղափարի շուրջ։

Եզրակացություն

Ֆասթֆուդը միայն արագ սնունդ չէ, այն ուղղակի միջամտություն է մեր օրգանիզմի ներքին էկոհամակարգին։ Տապակած սնունդը մեր միկրոբիոմում թողնում է յուրահատուկ «մանրէային հետք», որն ազդում է ամեն ինչի վրա՝ որովայնային ճարպի կուտակումից մինչև սրտի առողջություն։

Սա վախեցնելու համար չէ, այլ գիտակցելու՝ որ ինչ ուտում ենք մենք, ուտում է նաև մեր միկրոբիոմը։

Յուրաքանչյուր ընտրություն կա՛մ թուլացնում է մեր միկրոբիոմային աշխարհը, կա՛մ ուժեղացնում այն։ Դուք եք ընտրում ձեր միկրոբիոմի կազմը։


Microbiome Armenia — Գիտահեն տեղեկություն միկրոբիոմի և առողջության մասին։
BiomoCare — Առողջությունը սկսվում է միկրոբիոմից։


Գիտական աղբյուրներ

  1. Duan Y, Li Y, Xu C, Wang W, Wang X, Zheng W, et al. Fried food consumption-related gut microbiota is associated with obesity, fat distribution, and cardiometabolic diseases: results from 2 large longitudinal cohorts with sibling comparison analyses. The American Journal of Clinical Nutrition. 2025.
  2. David LA et al. Diet rapidly and reproducibly alters the human gut microbiome. Nature. 2014.
  3. Gao J et al. The association of fried meat consumption with the gut microbiota and fecal metabolites and its impact on glucose homeostasis, intestinal endotoxin levels, and systemic inflammation. Diabetes Care. 2021.
  4. Zinöcker MK, Lindseth IA. The Western Diet–Microbiome-Host Interaction and Its Role in Metabolic Disease. Nutrients. 2018.
© 2026 Microbiome Armenia. Բոլոր իրավունքները պաշտպանված են։