
Առողջ միկրոբիոմ երկարակեցության և էներգիայի գաղտնիքը
Բացահայտեք գիտականորեն հիմնավորված փաստեր և ուղեցույցներ միկրոբիոմի, աղիքների առողջության և ներդաշնակ կյանքի մասին։
Ի՞նչ է միկրոբիոմը

Ի՞նչ է միկրոբիոմը
Միկրոբիոմը մարդու մարմնում, հատկապես աղիքներում ապրող տրիլիոնավոր մանրէների, բակտերիաների, սնկերի և վիրուսների ամբողջությունն է։ Այն գործում է որպես առանձին «օրգան», որն ունի իր սեփական գենետիկական կոդն ու կենսաբանական ֆունկցիաները։

Ինչո՞ւ է այն կարևոր
Միկրոբիոմը հաճախ կոչվում է մարդու մարմնի «անտեսանելի օրգանը», քանի որ այն մասնակցում է առողջության պահպանման բազմաթիվ կարևոր գործընթացների՝ մարսողություն, իմունային համակարգի կարգավորում, վիտամինների սինթեզ, նյութափոխանակություն և աղիք–ուղեղ կապ, ևայլն։

Ինչպե՞ս է կենսակերպը ազդում միկրոբիոմի վրա
Սննդակարգը, սթրեսը, քնի որակը և առօրյա սովորությունները կարող են փոխել միկրոբիոմի կազմն ու բազմազանությունը։ Առողջ սնունդը և հավասարակշռված կենսակերպը նպաստում են միկրոբիոմի կայունությանն ու բնական հավասարակշռությանը։
Ինչո՞ւ վստահել մեզ
Մեր հոդվածները հիմնված են ժամանակակից գիտական հետազոտությունների և ապացույցների վրա։
Նյութերը ներկայացված են պարզ և հասկանալի լեզվով։
Միկրոբիոմը և առողջությունը
Մարսողություն և աղիքներ
Աղիքային միկրոբիոմը մարսողության «շարժիչն» է։ Այն քայքայում է բարդ նյութերը, օգնում սննդանյութերի լիարժեք յուրացմանը և պահպանում մարսողական համակարգի բնական հավասարակշռությունը:
Իմունիտետ
Իմունային բջիջների 70-80%-ը գտնվում է աղիքներում: Միկրոբիոմը օգնում է իմունային համակարգին՝ ձևավորելով ամուր պաշտպանական պատնեշ վարակների դեմ:
Ուղեղ և տրամադրություն
Աղիքներն ու ուղեղը մշտական կապի մեջ են: «Երջանկության հորմոն» սերոտոնինի մեծ մասը սինթեզվում է աղիքներում՝ անմիջականորեն ազդելով քնի որակի և սթրեսակայունության վրա:
Մաշկի առողջություն
Առողջ մաշկը սկսվում է ներսից: Հավասարակշռված միկրոբիոմը նվազեցնում է բորբոքումները՝ կանխելով ակնեն, ցանը և ապահովում մաշկի բնական փայլը:
Բերանի խոռոչի առողջություն
Բերանի խոռոչի միկրոբիոմի հավասարակշռության խախտումը կարող է նպաստել կարիեսի, լնդաբորբի և տհաճ հոտի առաջացմանը։

Կանանց առողջություն
Միկրոբիոմը հորմոնալ և վերարտադրողական առողջության առանցքն է: Այն կարգավորում է էստրոգենների մակարդակը և պաշտպանում հեշտոցային միջավայրը վարակներից ու դիսբիոզից:

Տղամարդու առողջություն
Միկրոբիոմի հավասարակշռությունը նպաստում է տեստոստերոնի սինթեզին, բարելավում սպերմայի որակն ու պաշտպանում միզասեռական համակարգը բորբոքումներից։

Գիտական Բլոգ

Քաղաքային կյանքը և միկրոբիոմը․ ինչպե՞ս է քաղաքայնացումը փոխում մեր աղիքային առողջությունը
Ի՞նչ ազդեցություն ունի քաղաքային կյանքը, սթրեսը և վերամշակված սնունդը աղիքային միկրոբիոմի բազմազանության վրա։ Բացահայտեք ուրբանիզացիայի հետևանքները։

Ջուրը և միկրոբիոմը․ ինչու՞ կարևոր է ոչ միայն ինչ ենք ուտում, այլև ինչ ենք խմում
Իմացե՛ք, թե ինչպես են ծորակի, շշալցված և գազավորված ջրերն ազդում աղիքային միկրոբիոմի վրա: Գիտական փաստեր և գործնական խորհուրդներ առողջության համար:

Ո՞վ է պատվիրում ձեր ընթրիքը․ ինչպե՞ս է աղիքային միկրոբիոմը կառավարում մեր ախորժակը
Ինչպե՞ս է աղիքային միկրոբիոմը կառավարում մեր ախորժակը, քաղցն ու քաշը։ Բացահայտեք «աղիք-ուղեղ» առանցքի գաղտնիքները Microbiome Armenia-ի հետ։

Փորկապություն և միկրոբիոմ․ պատճառներն ու խորքային կապերը
Ինչպե՞ս են միկրոբիոմը, սնունդը, սթրեսն ու սեռը ազդում աղիքների աշխատանքի վրա։ Բացահայտե՛ք փորկապության հաղթահարման մեթոդները Microbiome.am -ում։

Միկրոբիոմը և ծերացումը․ կարո՞ղ է աղիքային միկրոբիոմը ազդել ծերացման վրա
Ինչպե՞ս է միկրոբիոմը ազդում ծերացման, բորբոքման և երկարակեցության վրա։ Որո՞նք են թաքնված կապերը միկրոբիոմի, ուղեղի, իմունիտետի և մկանների միջև

Ծոմը և աղիքային միկրոբիոմը․ ի՞նչ են ցույց տալիս գիտական հետազոտությունները
Ծոմապահությունը կարող է ազդել աղիքային միկրոբիոմի, մարսողության, բորբոքային գործընթացների և նյութափոխանակության վրա։ Իմացեք՝ նչ են ցույց տալիս գիտական տվյալները։
Միացե՛ք Microbiome Armenia-ին: Ստացե՛ք բացառիկ տեղեկատվություն և հատուկ առաջարկներ։
Microbiome Armenia
Եկեք հարցաշարի միջոցով գնահատենք Ձեր միկրոբիոմի առողջությունը։
Արդյունքները կօգնեն ձեր միկրոբիոմը վերականգնելու համար։
Միացե՛ք Microbiome Armenia-ին: Ստացե՛ք բացառիկ տեղեկատվություն և հատուկ առաջարկներ։
Միկրոբիոմի մասին առաջին մասնագիտացված հարթակ։ Առողջության գիտակից կառավարում։