Մեր մասին
Microbiome Armenia-ն ստեղծվել է՝ վերծանելու մեր օրգանիզմի ամենակարևոր «օպերացիոն համակարգը»՝ միկրոբիոմը: Մենք չենք բուժում հիվանդություններ, մենք օպտիմալացնում ենք առողջությունը՝ հասնելով մինչև բջջային մակարդակ:
Մեր գիտական մոտեցումները ստանում են գործնական կիրառություն BiomoCare նախագծի շրջանակներում: Որպես ուրոլոգ և տղամարդու առողջության մասնագետ՝ իմ փորձը հիմք հանդիսացավ ստեղծելու մեր առաջին պրոդուկտը՝ BiomoCare for Men-ը: Այն մշակված է՝ աջակցելու տղամարդու էներգիային, հորմոնալ հավասարակշռությանը և երկարաժամկետ կենսունակությանը՝ հիմքում ունենալով միկրոբիոմի և ներքին առողջության սերտ կապը
Բժիշկ Ռաֆֆի Ջանեցյան
Microbiome Armenia -ի հիմնադիր

Տեսլական
Մենք դիտարկում ենք մարդու օրգանիզմը որպես միասնական համակարգ, որտեղ աղիքների և միզասեռական համակարգի միկրոբիոմը հանդիսանում է առողջության, հորմոնալ բալանսի և կենսական էներգիայի հիմնական կառավարիչը։
Առաքելություն
Բացահայտել միկրոբիոմի գիտական պոտենցիալը և տրամադրել ապացուցողական գործիքներ՝ օրգանիզմի կենսաբանական ռեսուրսները կառավարելու և երկարակեցությունն ապահովելու համար։
Արժեքներ
Գիտական հիմնավորվածություն, բժշկական էթիկա և անհատական մոտեցում յուրաքանչյուր օրգանիզմի բացառիկ էկոհամակարգին։