
Բերանի միկրոբիոմը և ատամների կարիեսը․ կարո՞ղ են պրոբիոտիկները օգնել
Ավանդաբար ատամների կարիեսը դիտարկվել է որպես սննդակարգում շաքարի չարաշահման կամ բերանի հիգիենայի թերացման հետևանք: Սակայն ժամանակակից մոլեկուլային կենսաբանությունը և միկրոբիոմի հետազոտությունները փոխում են մեր հին պատկերացումները: Կարիեսը ոչ թե պարզապես ատամի հյուսվածքի քայքայումն է, այլ բերանի խոռոչի միկրոբիոմւ հավասարակշռության խախտում (դիսբիոզ): Հենց այս գաղափարախոսության վրա է հիմնված BiomoCare-ի մոտեցումը ՝ «առողջությունը սկսվում է միկրոբիոմից»
Բերանի միկրոբիոմը. Բազմազանություն և կայունություն
Բերանի խոռոչը մարդու օրգանիզմի երկրորդ ամենաբազմազան միկրոբային համակարգն է աղիքներից հետո: Այստեղ բնակվում են ավելի քան 700 տեսակի բակտերիաներ, ինչպես նաև սնկեր, նախակենդանիներ և վիրուսներ: Առողջ վիճակում այս համակարգը գտնվում է դինամիկ հավասարակշռության մեջ:
Օգտակար մանրէները, ինչպիսիք են Streptococcus sanguinis-ը կամ Streptococcus gordonii-ն, ոչ միայն չեն վնասում ատամները, այլև ակտիվորեն պայքարում են պաթոգենների դեմ՝ արտադրելով ջրածնի պերօքսիդ և չեզոքացնելով թթուները: Խնդիրները սկսվում են, երբ արտաքին գործոնները (սննդակարգ, սթրես, դեղամիջոցներ) թույլ են տալիս թթվասեր (acidogenic) մանրէներին գերիշխող դիրք գրավել:
Կարիեսի պատճառների նոր ընկալումը. ոչ թե մեկ բակտերիա, այլ ամբողջ էկոհամակարգ
Տասնամյակներ շարունակ կարիեսի գլխավոր պատճառ էր համարվում Streptococcus mutans բակտերիան: Այն հայտնի է շաքարը վերամշակելու և ուժեղ թթուներ արտադրելու իր ունակությամբ, որոնք էլ քայքայում են ատամի էմալը: Սակայն նորագույն հետազոտությունները հաստատում են, որ այս բակտերիան կարող է հանգիստ բնակվել առողջ ատամներ ունեցողների բերանում, իսկ կարիեսով հիվանդների մոտ դրա քանակը շատ քիչ է:
Այս բացահայտումը հիմք դրեց "The Ecological Plaque Hypothesis"-ին, ըստ որի
- Կարիես առաջացնող միկրոբները (ինչպես S. mutans-ը) միշտ առկա են բերանի խոռոչում, կազմում եմ միկրոբիոմի մի մասը և փոքր քանակությամբ անվնաս են
- Կարիես է առաջանում ոչ թե նոր բակտերիայի հայտնվելուց, այլ բերանի խոռոչի միջավայրի (pH-ի) փոփոխության հետևանքով։
- Հաճախակի շաքարի օգտագործումը ստեղծում է թթվային միջավայր, որի պայմաններում օգտակար բակտերիաների ակտիվությունը թուլանում է, իսկ թթվակայուն բակտերիաներինը՝ ավելանում։ Այս վիճակը ստեղծում է արատավոր շրջան, որը իվերջո նպաստում է ատամների քայքայմանը:
Բիոֆիլմի դերը և դիմադրողականությունը
Ատամնափառը պարզապես բակտերիաների կուտակում չէ, այլ բարդ կառուցվածք ունեցող բիոֆիլմ: Բակտերիաները արտադրում են արտաբջջային պոլիսախարիդներ (EPS), որոնք ծառայում են որպես կպչուն մատրիքս: Այս մատրիքսը պաշտպանում է բակտերիաներին հակասեպտիկներից և ստեղծում է միկրոմիջավայրեր, որտեղ թթուն կենտրոնանում է անմիջապես էմալի մակերեսին:
Այս պատճառով սովորական բերանի ողողումները, որոնք սպանում են բոլոր բակտերիաները, հաճախ արդյունավետ չեն երկարաժամկետ կտրվածքով: Դրանք կարող են ստեղծել «միկրոբային վակուում», որն առաջինը կլցնեն հենց ագրեսիվ պաթոգենները:
Նպատակային շտամներ. Նորարարական մոտեցում կարիեսի կանխարգելման գործում
Միկրոբիոմային թերապիայի կիրառումը ժամանակակից ստոմատոլոգիայում հիմնված է բերանի էկոհամակարգի բնականոն հավասարակշռությունը վերականգնելու գաղափարի վրա։ Այստեղ հիմնական նպատակը բերանի խոռոչը «ստերիլ» դարձնելը չէ (ինչը հաճախ անում են ագրեսիվ ողողման հեղուկները), այլ նպատակային բակտերիալ շտամների միջոցով վնասակար մանրէների աճը կառավարելը։
Ինչպե՞ս են աշխատում այս նպատակային լուծումները. Այս շտամները գործում են մի քանի մակարդակում.
- Դրանք զբաղեցնում են ատամնափառի այն հատվածները, որտեղ սովորաբար ամրանում են կարիեսածին մանրէները՝ զրկելով վերջիններիս կենսատարածքից:
- Արտադրում են բնական հակամանրէային նյութեր (բակտերիոցիններ), որոնք թիրախավորում են պաթոգեններին:
- Նպաստում են բերանի PH-ի հավասարակշռությանը՝ կանխելով «արատավոր շրջանը», որը հանգեցնում է էմալի քայքայմանը:
Գիտական հետազոտությունները հաստատում են, որ այնպիսի շտամներ, ինչպիսիք են Limosilactobacillus reuteri-ն և Lacticaseibacillus rhamnosus GG-ն, նվազեցնում են կարիեսի հետ կապվող պաթոգենների կոնցենտրացիան:
BiomoCare -ի մոտեցումն ընդգծում է, որ բերանի առողջ միկրոբիոմը ոչ միայն ժպիտի գեղեցկությունն է, այլև օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության և համակարգային առողջության անբաժանելի մասը: BiomoCare for Men նպատակային շտամները հանդիսանում են հզոր գործիք տղամարդու միկրոբիոմի խնամքը լրացնելու և կենսունակությունը պահպանելու համար:
Պրեբիոտիկներ և սննդային գործոններ
Պրեբիոտիկները «վառելիք» են օգտակար մանրէների համար: Բերանի առողջության համատեքստում առանձնանում են երկու հիմնական նյութ.
- Քսիլիտոլ: Սա շաքարային սպիրտ է, որը բակտերիաները չեն կարողանում մարսել: Արդյունքում S. mutans-ը կորցնում է էներգիան և դադարում բազմանալ:
- Արգինին: Սա հեղափոխական մոտեցում է: Որոշ օգտակար բակտերիաներ օգտագործում են արգինինը՝ արտադրելով ամոնիակ: Ամոնիակը հիմնային է և չեզոքացնում է բիոֆիլմի ներսում եղած թթուները:
Պոստբիոտիկներ. Ապագայի տեխնոլոգիան
Պոստբիոտիկները (ինակտիվացված բակտերիաներ կամ նյութափոխանակության արգասիքներ) առաջարկում են նույն առավելությունները՝ առանց կենդանի միկրոբների հետ կապված ռիսկերի: Դրանք կայուն են և հեշտությամբ ներառվում են ատամի մածուկների կամ բերանի խոռոչի ողողումների մեջ:
Ինչպե՞ս կառավարել բերանի միկրոբիոմը
Գործնականում միկրոբիոմի կառավարումը պահանջում է համալիր մոտեցում.
- Սննդակարգ: Նվազեցնել սախարոզի և ֆրուկտոզի օգտագործման հաճախականությունը:
- Հիգիենա: Օգտագործել միջոցներ, որոնք պահպանում են բերանի խոռոչի բնական ֆլորան:
- Թիրախային աջակցություն: Պրոբիոտիկների և պրեբիոտիկների օգտագործում՝ հատկապես կարիեսի բարձր ռիսկի գոտում գտնվողների համար (օրինակ՝ բրեկետներ կրողներ):
Եզրակացություն
Կարիեսի դեմ պայքարը դուրս է եկել իր ավանդական մոտեցումից ու թևակոխել է մի դարաշրջան, որտեղ ստոմատոլոգն օգնում է վերականգնել օրգանիզմի բնական պաշտպանիչ ուժերը: Microbiome.am-ի նպատակն է հասանելի դարձնել միկրոբիոմի գիտական ձեռքբերումների մասին տեղեկատվությունը, իսկ BiomoCare-ը ճանապարհ է բացում միկրոբիալ էկոհամակարգի նպատակային կառավարման և կենսունակության վերականգնման համար։
Միկրոբիոմի կառավարումը ոչ միայն կանխում է կարիեսը, այլև բարելավում է ընդհանուր առողջական վիճակը, քանի որ բերանի խոռոչի դիսբիոզը կապված է մի շարք համակարգային հիվանդությունների հետ: Առողջ ժպիտն այսօր դիտարկվում է որպես միկրոբիալ հավասարակշռության հայելի, իսկ այդ հավասարակշռության պահպանումը՝ երկարակեցության և կայուն էներգիայի գրավական։
Microbiome Armenia — Գիտահեն տեղեկություն միկրոբիոմի և առողջության մասին։
BiomoCare — Առողջությունը սկսվում է միկրոբիոմից
Գիտական աղբյուրներ
- Luo S-C, et al. (2022). How probiotics, prebiotics, synbiotics, and postbiotics prevent dental caries: an oral microbiota perspective.
- Peres MA, et al. (2019). Oral diseases: a global public health challenge. The Lancet.
- Wade WG. (2013). The oral microbiome in health and disease. Pharmacological Research.
- Rosier BT, et al. (2018). Resilience of the oral microbiota in health.
- Marsh PD. (2003). Are dental diseases examples of ecological catastrophes? Microbiology.
- Hill C, et al. (2014). ISAPP consensus statement on probiotics.