Middle-aged woman holding chest due to heart pain, illustrating the link between long-term antibiotics, gut microbiome, and heart disease risk.
Միկրոբիոմ և սիրտ-անոթային առողջություն

Ինչպե՞ս է միկրոբիոմն ազդում սրտի վրա. Հակաբիոտիկների կողմնակի հետևանքները կանանց մոտ

By Microbiome Armenia

Շատերը սովոր են, որ հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունները սահմանափակվում են սրտխառնոցով կամ մարսողության խանգարմամբ։ Սակայն Տուլանի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների վերջին բացահայտումները ցնցող են. երկարատև հակաբիոտիկային թերապիան կարող է լուրջ հարված հասցնել կնոջ սրտին՝ բարձրացնելով ինֆարկտի և ինսուլտի ռիսկը մինչև 32%-ով։

Հետազոտության մասշտաբը. 8-ամյա դիտարկում և 36,500 մասնակից

Սա իր տեսակի մեջ ամենածավալուն ուսումնասիրությունն է։ 8 տարի շարունակ գիտնականները հետևել են 36,500 կանանց առողջությանը, և արդյունքները ստիպում են լուրջ մտահոգվել.

  • Ընդհանուր պատկերը. Հետազոտության ընթացքում 1,506 կնոջ մոտ ախտորոշվել են սիրտ-անոթային խնդիրներ։
  • Ռիսկի կրկնապատկում. 60 տարեկանից բարձր խմբում հակաբիոտիկներից հաճախ օգտվողների մոտ ինֆարկտի կամ ինսուլտի հավանականությունը կրկնակի աճել է։
  • Պարզ համեմատություն. Յուրաքանչյուր 1000 կնոջ հաշվարկով՝ հակաբիոտիկ օգտագործողների խմբում գրանցվել է 6 դեպք, մինչդեռ չօգտագործողների մոտ՝ ընդամենը 3:

Տարիքային գործոնը. Ինչո՞ւ են հակաբիոտիկներն ավելի վտանգավոր դառնում տարիների հետ

Որքան առաջացած տարիքում է կինը, այնքան ավելի հաճախ է նա առնչվում թոքային վարակների, միզուղիների բորբոքումների կամ ատամնաբուժական խնդիրների հետ, որոնք պահանջում են հակաբիոտիկներ։

  • 60+ տարեկան. 2 ամիս և ավելի օգտագործումը բերում է ռիսկի 32% աճի։
  • Միջին տարիք (40-59). Ռիսկի աճը կազմում է 28%։
  • երիտասարդ տարիք. Հստակ կապ չի նկատվել, ինչը հուշում է, որ երիտասարդ օրգանիզմն ավելի արագ է վերականգնում իր պաշտպանիչ աղիքային շերտը (միկրոբիոմ)։

Միկրոբիոմը որպես՝ այգի, իսկ անտիբիոտիկը՝ հրդեհ

Պատկերացրեք ձեր աղիքային միկրոբիոմը որպես նուրբ այգի։ Հակաբիոտիկները ոչ թե պարզապես վերացնում են մոլախոտերը, այլ հրդեհում են ողջ լանդշաֆտը՝ ոչնչացնելով ամեն ինչ։ Այն, ինչ աճում է այդ հրդեհից հետո, միշտ չէ, որ օգտակար է օրգանիզմի համար։

Այս «միկրոբային աղետը» հանգեցնում է դիսբիոզի, որն էլ իր հերթին առաջացնում է շղթայական ռեակցիա՝ թուլացնելով անոթների պատերը և նպաստելով բորբոքային պրոցեսներին։

Փորձագետի կարծիքը

Պրոֆեսոր Լու Ցին զգուշացնում է. «որքան կարճ է հակաբիոտիկների օգտագործման ժամանակը, այնքան լավ»։ Այնպես, որ սիրտը պաշտպանելու լավագույն միջոցը շատ հաճախ վնասող դեղամիջոցներից խուսափելն է։

Ինչպե՞ս պաշտպանվել

  1. Անտիբիոտիկ օգտագործեք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. Երբեք մի պահանջեք հակաբիոտիկ բժշկից սովորական հարբուխի դեպքում։
  2. Բալանսավորեք միկրոբիոմը. Հակաբիոտիկներից հետո կենտրոնացեք մանրաթելերով հարուստ սննդի և բնական ֆերմենտացված մթերքների (մածուն, կեֆիր) վրա։ Երբեմն նաև օգտագործել պրոբիոտիկներ (BiomoCare)
  3. Եղեք զգոն. Եթե ձեզ նշանակվել է երկարատև կուրս, քննարկեք բժշկի հետ սիրտ-անոթային համակարգի լրացուցիչ պաշտպանության հարցը։

Եզրակացություն

Մեր առողջությունը սկսվում է միկրոբիոմից։ Պահպանելով մեր ներքին էքոհամակարգի հավասարակշռությունը, մենք պաշտպանում ենք մեր ամենակարևոր օրգանը՝ սիրտը։


Microbiome Armenia — Գիտահեն տեղեկություն ձեր առողջության մասին։

BiomoCare — Առողջությունը սկսվում է միկրոբիոմից։


Գիտական աղբյուր

  1. Heianza Y, et al. Duration and life-stage of antibiotic use and risk of cardiovascular events in women. European Heart Journal. 2019;40(47):3838–3845.
© 2026 Microbiome Armenia. Բոլոր իրավունքները պաշտպանված են։